mamulinfo  Համացանց  249

Մարիա Կարապետյան. «Աճուրդը չկայացավ, քանի որ քրեական գործը չէր վաճառվում»

06:05 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
 Մարիա Կարապետյան. «Աճուրդը չկայացավ, քանի որ քրեական գործը չէր վաճառվում»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունն, իհարկե, շատ կցանկանար, որ այս ամենը լիներ քաղաքական հետապնդում։

Նախ, դա շատ կօգներ արդեն իսկ ավանդական դարձած պաշտպանական մարտավարությունից օգտվելու համար։ Սակայն դա նաև հրաշալի կլիներ էլ ավելի հին ավանդույթներ ունեցող «քաղաքական ձեռնարկատիրության» համար։

Այսպես, սկզբում նրանք փորձեցին մեր վրա թանկով վաճառել «կառավարության հրաժարականի պահանջը», հետո գինը մի քիչ իջավ, դարձավ՝ «մենք ընդամենը քննադատություն ենք հնչեցրել», իսկ երեկ հասանք նվազագույն գնի՝ «մենք ընդամենը մեր մտահոգություններն ենք հայտնել»։

Որքան մեծ է գործում քննվող պետությանը հասցված վնասը, այնքան ամպագոռգոռ է աճուրդի հանված «քաղաքական հայտարարությունը»։

Որքան մեծ են խաղատները, այնքան բուռն են ազգային արժեքների մասին հայտարարությունները։

Աճուրդը չկայացավ, քանի որ քրեական գործը չէր վաճառվում»։