mamulinfo  Միջազգային  147

Աշխարհում #COVID_19-ով վարակվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը

14:40 երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ.
Աշխարհում #COVID_19-ով վարակվածների թիվը գերազանցել է 8 միլիոնը

Ավելի քան 4 միլիոն մարդ արդեն հաղթահարել է հիվանդությունը, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը աշխարհում 435 865 է։ Այս մասին վկայում են worldometer առցանց կայքի տվյալները։ Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 2 162 228 դեպք, որից 117 858-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 870 050 մարդ։ Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով երկրորդ տեղում է։ Գրանցվել է 867 882 դեպք, որոնցից 43 389-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 453 568 մարդ։
     Ռուսաստանը հաջորդում է Բրազիլիային։ Արձանագրվել է 537 210 դեպք, որոնցից 7 091-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 284 539 մարդ։ Հնդկաստան՝ 333 255 վարակակիր (մահացել է 9 524 մարդ, ապաքինվել է 169 817), Մեծ Բրիտանիա՝ 295 889 վարակակիր (մահացել է 41 698 մարդ), Իսպանիա՝ 291 008 վարակակիր (մահացել է 27 136 մարդ), Իտալիա՝ 236 989 վարակակիր (մահացել է 34 345 մարդ) և Պերու՝ 229 736 վարակակիր (մահացել է 6 688 մարդ):
     Հայաստանը զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը։ Արձանագրվել է կորոնավիրուսի 17 064 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 285-ի, բուժվել է 6 276 մարդ: