mamulinfo  Իրադարձություններ  271

«Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել

17:38 կիրակի, 14 հունիսի, 2020 թ.
«Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել

«Ադեկվադ» միաբանության անդամներն, ովքեր ուզում էին շնորհակալագիր փոխանցել ԱՄՆ դեսպանատուն, քիչ առաջ բերման ենթարկվեցին։ Ոստիկանները նրանց հաղորդեցին, որ արգելվում է հավաք իրականացնել դեսպանատան հարակից տարածքում։

Հիշեցնենք, որ «Ադեկվադ»-ի անդամները դեսպանատանը ուզում էին շնորհակալություն հայտնել, որ չեն խառնվում Հայաստանի ներքին կյանքին: Նրանք մտադիր էին ակցիայից հետո այցելել ռուսական ուղղափառ եկեղեցի ու շնորհավորել տոնի կապացությամբ: Բերման ենթարկելուց առաջ Ոստիկանության ներկայացուցիչը խնդրեց միաբանության անդամներին՝ պահպանել սոցիալական հեռավորություն ու ճիշտ կրել դիմակները: «Ադեկվադ»-ի անդամ Արթուր Դանիելյանն, ով ամբողջ ընթացքում առանց դիմակի էր, և պնդում էր, որ կորոնավիրուսից շուրջ 400 մահերն իշխանության խղճին են, ոստիկանի նկատողությունից հետո մի քանի վայրկյանով դիմակը դրեց, հետո հանեց: Դրանից հետո նրանց բերման ենթարկեցին: