mamulinfo  Համացանց  233

Անի Սամսոնյան. «Գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից»

17:05 կիրակի, 14 հունիսի, 2020 թ.
 Անի Սամսոնյան. «Գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ իշխանությունները փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար: Եթե ակցիա իրականացնողները հարում են իշխանությանը, նրանց կարելի է լինել փողոցում: Բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների նկատմամբ, ոստիկանության կոպիտ միջամտությամբ հեռացվում են:

Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին:

ՀՀ Ոստիկանությունը պետք է զերծ մնա իր գործողություններով իրավիճակը լարելու փորձերից:

Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն:

Իսկ հիմա գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից»: