mamulinfo  Իրադարձություններ  345

Մանրամասնում է Դավիթ Խաժակյանը. ԼՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա

16:45 կիրակի, 14 հունիսի, 2020 թ.
Մանրամասնում է Դավիթ Խաժակյանը. ԼՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տեղի ունեցող իրադարձություններին. «Մենք առավոտվանից հետևում ենք իրադարձություններին, և փողոց դուրս եկանք այն պահից, երբ տեսանք, թե ոստիկաններն ինչպիսի իրավաչափ ուժ են կիրառում ու ինչպիս են բերման ենթարկում նաև խմբակցության անդամներին: Իշխանությունների այս ագրեսիվ պայքարը և արտակարգ դրության պատրվակն օգտագործելը իրավաչափ չէ: Մենք եկել ենք հենց դա արձանագրելու»: Հարցին, եթե Ծառուկյանին մանդատից զրկելու հարց դրվի, կուսացությունն ինչ դիրքորոշում կունենա, Խաժակյանը պատասխանեց, որ իրենք երեկոյան քաղաքական հայտարարություն կանեն: Սակայն անկախ ամեն ինչից, իրենք դեմ են ոստիկանության անհամաչափ գործողություններին:

Ընտրակաշառքների վերաբերյալ հարցին Խաժակյանը պատասխանեց. «2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հնչել են ընտրակաշառքների վերաբերյալ տարբեր դեպքեր, այդ թվում՝ ԲՀԿ-ի վերաբերյալ: Եթե դա դե յուրե ապացուցվի, ես դրա հետ որևէ խնդիր չունեմ: Բայց անգամ եթե դրանից հետո ԲՀԿ-ականների նատմամբ իրականացվի բռնություն, ես դարձյալ դրան դեմ կարտահայտվեմ»,- կարծիք հայտնեց Խաժակյանը: