mamulinfo  Համացանց  202

Արթուր Սաքունց. «Տեսել ենք, գիտենք, թե ովքեր ինչպես են դիրքավորվել պետության զավթման ժամանակահատվածում»

02:05 երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ.
 Արթուր Սաքունց. «Տեսել ենք, գիտենք, թե ովքեր ինչպես են դիրքավորվել պետության զավթման ժամանակահատվածում»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կազմակերպված քրեական խմբավորումները ժողովրդավարության և մարդու իրավունքների համակարգերի թիվ մեկ մարտահրավերներն են, որոնք գոյություն ունեն միմիայն տարատեսակ կոռուպցիոն մեխանիզմների, կոռումպացված պաշտոնատար անձանց, ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքներից զուրկ տարատեսակ քաղաքական, հասարակական գործիչների՝ որպես մաֆիայի խոսնակների աջակցության շնորհիվ։

Երբ պետությունը ջանքեր է գործադրում կազմակերպված քրեական խմբավորման գործունեության տարածքները կրճատելու ուղղությամբ, ապա այդ խոսնակներն սկսում են անհանգստանալ և մտահոգվել։

Տեսել ենք, գիտենք, թե ովքեր ինչպես են դիրքավորվել պետության զավթման ժամանակահատվածում և զարմանալի չէ ներկայիս խանգարմունքները։

Ծովահրեշը (спрут) պետք է արմատախիլ արվի մեր կյանքից ու վերջ»: