mamulinfo  Համացանց  519

Հ. «Այս խմբավորումն ակնհայտ կրեմլյան հովանավորչությամբ է ամեն բան անում»

00:05 կիրակի, 14 հունիսի, 2020 թ.
 Հ. «Այս խմբավորումն ակնհայտ կրեմլյան հովանավորչությամբ է ամեն բան անում»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես լավ հիշում եմ, թե ինչ էինք անում մենք Ժառանգությունով, երբ նախորդ իշխանությունների վրա Արցախի հարցում զիջումներ անելու ճնշումներ էին լինում, լինեին դրանք Ռուսաստանից, թե Արևմուտքից: Մենք էլ մեր կողմից էինք ճնշում, բայց հակառակ ուղղությամբ: Օրինակ, պահանջում էինք, որ իշխանությունները ճանաչեն Արցախի անկախությունը, կամ որ սկսեն ազատագրված տարածքների բնակեցումը, կամ որ հեռուստաընկերությունները Հայաստանն ու Արցախը ցուցադրեն նոր քարտեզով (այս վերջինի պահով անգամ հաջողության հասանք): Իհարկե, մենք հասկանում էինք, որ դրանով փրկում էինք իշխանություններին արտաքին ճնշումներից, քանի որ նրանք գնում դրսերում մեզ որպես պատերազմատենչ, ծայրահեղական ազգայնական ուժ էին ներկայացնում ու ասում, որ եթե զիջումներ անեն Արցախի հարցում, ապա այս ծայրահեղական ընդդիմությունը իրենց կտապալի: Այո, մենք դա տեսնում և հասկանում էինք, բայց կային ազգային շահերին, Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցեր, որոնք մեզ համար կարմիր գիծ էին պարունակում, և հանուն որոնց, տվյալ դեպքում՝ Արցախի անվտանգությունը ապահովելու համար (իսկ ցանկացած միակողմանի զիջում բերելու էր և է անվտանգության համակարգի շղթայական փլուզման) մենք պատրաստ էինք աջակցել անգամ այդ թալանչիներին: Բայց նման աջակցությունը նաև երբեք հիմք չդարձավ Քոչարյանի կամ Սերժի հետ համագործակցության, հակառակը, նույնքան կոշտ շարունակում էինք պայքարը երկիրը քայքայող այդ արհավիքների դեմ:

Բայց ինչու հիշեցի այս ամենը:

Երբ այսօրվա Վանեցյանա-Ծառուկյանա-փեսայական խմբավորմանը ընդդիմություն են անվանում՝ ինձ մոտ մի տեսակ ըմբոստություն է առաջանում: Այս խմբավորումն ակնհայտ կրեմլյան հովանավորչությամբ ամեն բան անում է ՀՀ լեգիտիմ իշխանություններին թուլացնելու համար, որպեսզի Պուտինը կարողանա Արցախի հարցում Փաշինյանից զիջումներ կորզել հօգուտ Ադրբեջանի ու դրա շնորհիվ մտցնի Ադրբեջանը ԵԱՏՄ ու իր զորքերն էլ բերի շարի Արցախում ու այն ժամանակ էլ, երբ այդ դիվային ծրագիրը իրականանա՝ այս «ընդդիմությունը» սկսի աղաղակել, թե բա տեսա՜ք, բա որ ասում էինք Նիկոլը Արցախը ուզում է ծախի, ու հետո էլ ժողովրդի դժգոհության ալիքի տակ եթե անգամ չգա իշխանության, ապա առնվազն հաջորդ իշխանությունների հետ պայմանավորվի, որ Հայաստանի Հանրապետությունից ու հայ ժողովրդից իրենց թալանածը թույլ տան հանգիստ վայելել, արդեն կալանավորված հանցագործներին էլ՝ ազատ արձակեն:

Հարցը այն չէ, որ Պուտինը իր ծոծրակը կտեսնի՝ Արցախի տարածքները Ալիևին հանձնել չի տեսնի: Հարցն այն է, որ այս մարդիկ ոչ թե քաղաքական ընդդիմություն են, այլ սովորական ռևանշիստներ, ապազգային տարրեր, ովքեր իրենց մերկանտիլ նպատակների համար պատրաստ են զոհաբերել ամեն բան, էլ ուր մնաց Արցախը զոհաբերելու պատրաստ չլինեին:

Այնպես որ ընդդիմություն կա, «ընդդիմություն» էլ»: