mamulinfo  Ի՞նչ է խոսում քաղաքը  1071

ԱԱԾ տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել

13:14 հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
ԱԱԾ տասնյակ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո արդեն մի քանի օր մամուլում լուրեր են շրջանառվում կառույցում տիրող իրավիճակի մասին։ Ասում են՝ ԱԱԾ մի խումբ պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել։ Ըստ լուրերի՝ հրաժարական է ներկայացրել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Տեղեկություններ կան, որ Արգիշտի Քյարամյանն առաջիկայում նշանակվելու է այդ պաշտոնին։

Ավելի վաղ թերթերը գրել էին, որ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացել է ու հրահանգել՝ ամեն գնով հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանին, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։ Ասում են՝ նաև դա՛ էր պատճառը, որ նա ԱԱԾ գործուղեց Ա․ Քյարամյանին։