mamulinfo  Համացանց  130

Եթե Սերժ Սարգսյանի օրոք ընդունվեր այս օրենքը, ովքեր դրան կողմ են քվեարկել, մեզ կհանեին փողոց. Զարուհի Մուրադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:00 երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
                                  Եթե Սերժ Սարգսյանի օրոք ընդունվեր այս օրենքը, ովքեր դրան կողմ են քվեարկել, մեզ կհանեին փողոց. Զարուհի Մուրադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի զրուցակիցը նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանն է: Նա անդրադարձել է գույքահարկի բարձրացման աղմկահարույց նախագծին և կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում տիրող դժվարին իրավիճակին:

-Մինչ մի շարք հայտնի արվեստագետներ, քաղաքական,հասարակական գործիչներ, նաև շարքային քաղաքացիներ օրերս ֆլեշմոբ էին իրականացնում՝ դեմ արտահայտվելով գույքահարկի բարձրացմանը, Ազգային Ժողովում ընդունվեց գույքահարկը բարձրացնելու նախագիծը: Հանրության կողմից բուռն կերպով քննարկվեց այն, որ ֆլեշմոբ իրականացնողները ներկայացան որպես «բնիկ երևանցի»: Փաստացի, հերթական անգամ չունեցանք բովանդակային քննարկում: Հիմա էլ ֆլեշմոբի անդամները խնդրում են կասեցնել ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկված փոփոխությունների գործընթացը, այդ առթիվ ստորագրահավաք է սկսվել: Նախ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս նախագծին, երկրորդ՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հաճախ չենք կարողանում տարբերել գլխավորը երկրորդականից:

-Նախ ասեմ, որ Ձեր նշած ստորագրահավաքից բացի՝ անցկացվում է ևս մեկը: Ինքս միացել եմ երկուսին էլ: Օրերս ինձ հետ կապվեցին նկարիչների զավակներ, որոնք Երևանի հնաբնակներից են (հատուկ չեմ օգտագործում «բնիկ» բառը) և տուն ունեն մայրաքաղաքի կենտրոնում: Նրանցից մեկը իրավաբան է և մի շարք քաղաքացիների անունից պահանջում է օրենքը ձևակերպել պարզ, որպեսզի այն տարակարծությունների առիթ չտա: Մարդ պետք է օրենքը կարդա և հասկանա, ոչ թե օրերով նստի և հաշվարկներ անի: Բացի այդ՝ կարծում եմ, որ ուղղակի բարոյական չէ գույքահարկը բարձրացնելու նախագիծն ընդունել հիմա՝ համավարակի պայմաններում. մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հնարավորություն չունենք մեր վերաբերմունքը ցույց տալ օրենքի վերաբերյալ: Երկրորդ՝ ակնհայտ է, որ տնտեսական ճգնաժամի մեջ ենք: Հազարավոր մարդիկ նստած են տանը, դեպրեսիվ վիճակում, չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում: Այդ մարդիկ պետությունից ստանում են շատ փոքր աշխատավարձ, գտնվում են սարսափելի սոցիալ-տնտեսական վիճակում: Մենք չգիտենք՝ ինչ է լինելու աշնանը: Տարբեր տնտեսագետներ և քաղաքական մեկնաբաններ ասում են, որ մեզ շատ ավելի ծանր աշուն և ձմեռ է սպասվում: Ցանկացած եվրոպական երկրում, երբ 5-10 տոկոսով գույքահարկ է բարձրանում, բողոքի հսկայական ալիք է բարձրանում: Մարդիկ օրերով փողոցներում ընդվզում են: Հիմա, երբ մեզ մոտ բավական զգալի է այդ բարձրացումը, ընվզման հնարավորություն չկա: Բացի այդ՝ գույքահարկի բարձրացման հարցը չի դրվել հանրային քննարկման: Զարմանում եմ ԱԺ-ի գործելաոճից, այն հանգամանքից, որ բոլոր նախագծերն ընդունվում են միաձայն: Լավ, ձեր մեջ մարդիկ չկա՞ն, որ հարցադրումներ կունենան, ձեռնպահ կամ, վերջիվերջո, դեմ կքվեարկեն: Մենք արվեստագետներով կտրուկ պահանջ ենք դնում՝ հետ կանչել օրենքը, հանրային քննարկումներ սկսել, հավաքել մասնագետների և նրանց ներգրավել քննարկումներում: Տեղյակ եմ, որ մի նամակ էլ ՀՀ նախագահին է ուղղված լինելու՝ կոչով չստորագրել օրենքը: Սա շատ վտանգավոր նախագիծ է՝ տնտեսական և հոգեբանական ներկայիս վիճակում:

-Իշխանության հասցեին մեղադրանքներ են հնչում առ այն, որ ճգնաժամային պայմաններում գույքահարկ են ավելացնում, իսկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը դա համարում է կա՛մ սխալ ընկալման արդյունք, կա՛մ որոշ դեպքերում՝ մանիպուլյացիա: Դուք ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ:

-Ես շատ վիրավորվում եմ «մանիպուլյացիա» բառից, որովհետև գիտեմ, որ մանիպուլյացիաների վարպետներից մեկը հենց ինքն է: Թունյանն ասել է, որ իրենց դիմել են մարդիկ՝ գույքահարկն ավելի բարձրացնելու համար: Ես իր էջում գրեցի. «Պարո՛ն Թունյան, իսկ մեր նամակը, որի տակ հարյուրավոր մարդիկ են ստորագրել, դուք չե՞ք տեսել»: Նա չի պատասխանել: Հաջորդիվ խնդրել եմ անուն առ անուն նշել այն մարդկանց անունները, որոնք խնդրել են բարձրացնել գույքահարկը: ԱԺ-ի շատ պատգամավորներ հետաքրքիր քաղաքականություն ունեն՝ իրենք նույն րոպեին կարող են պատասխանել շատ անմեղ մի հարցի, բայց այն, ինչ իրենց դուր չի գալիս, ոչ նկատում են, ոչ տեսնում, ոչ էլ լսում: Արդեն բազմակի անգամներ համոզվել ենք դրանում: Ընդ որում, նրանցից շատերն իմ պայքարի ընկերներն են եղել: Եթե Սերժ Սարգսյանի օրոք ընդունվեր այս օրենքը, այս նույն մարդիկ, որոնք հիմա կողմ են քվեարկել դրան, մեզ բոլորիս կհանեին փողոց. մի րոպե չեմ կասկածում դրանում:

-Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ահազանգում են, որ COVID 19-ի` 1 մլն բնակչի մահվան դեպքերով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է: Ի՞նչ եք կարծում՝ կառավարությունը ի՞նչ կարող է անել՝ այս ցուցանիշից խուսափելու համար: Շատերը, օրինակ, մատնանշում են այն հանգամանքը, որ փողոցների, հանրային վայրերի հետևողական ախտահանում չի իրականացվում, նշվում է նաև, որ համատարած թեստավորման անհրաժեշտություն կա:

-Կարծում եմ՝ վիրուսն աստիճանաբար կնահանջի: Բայց այո, թվերն ահասարսուռ են, մարդկանց մի մասն այսօր էլ չի հավատում վիրուսի գոյությանը: Գիտեմ, որ գյուղերում է վիճակը վատ: Այնտեղ ինֆորմացիայի պակաս կա, մարդիկ գնում են հուղարկավորման արարողությունների, հարսանիքների:

-Օրերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն: Թորոսյանը կոչ արեց դադարեցնել, օրինակ, սրճարան-ռեստորանային այցելությունները, նշելով, որ դրանք այն վայրերն են, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Ի վերջո, ի՞նչ ասել է՝ գիտակցված լոքդաուն, ըստ Ձեզ՝ ինչու՞ պետությունը ժամանակին խստորեն չհետևեց այդ լոքդաունին: Այս փուլում, երբ վարակը չի նահանջում, գոնե մեկ ամսով խիստ կարանտինի անցնելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք:

-Ես կարծում եմ՝ խիստ կարանտին մտցնելն այս պահին արդեն անիմաստ է, որովհետև ոստիկանությունը չի կատարում իր պարտականությունները: Միայն տուգանելով ոչնչի հնարավոր չէ հասնել: Բացի այդ՝ հենց իրենք են օրենքը խախտում: Այգիներում տեսնում ենք ոստիկանների՝ դիմակներն իջեցրած զրուցում են, ծխում: Ով գիտակցում է իրավիճակի լրջությունը՝ արդեն լոքդաունի մեջ է վաղուց, ինչպես մեր ընտանիքը: Կրկնում եմ՝ հույս չունեմ, որ Հայաստանում հնարավոր է կարանտինային խիստ ռեժիմ սահմանել: Չեմ տեսնում ադմինիստրատիվ այն ներուժը, որը կարող է դա իրականացնել:

-Քննադատություն է հնչում առ այն, որ գիտակցված լոքդաունի կոչեր անելով՝ կառավարությունը հրաժարվում է պատասխանատվությունից: Այսինքն՝ մի կողմից թույլատրում է սրճարանների ու ռեստորանների գործունեությունը, մյուս կողմից՝ հանրությանը կոչ է անում չայցելել այդ վայրեր: Այդպիսով կառավարությունը, ըստ քննադատների, հրաժարվում է գործատուների փոխհատուցման պարտավորությունից, որը պետք է ստանձներ խիստ կարանտինի անցնելու դեպքում: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

-Ի դեպ, բազմաթիվ վկայություններ կան, որ չնայած իրենց իսկ կոչերին, կառավարության անդամներն այս պայմաններում այցելում են սրճարաններ և ռեստորաններ: Սա չկարգավորված և չբալանսավորված աշխատաոճի արդյունքն է. այսինքն՝ ապրում ենք այսօրվա օրով: Նույնը կարելի է ասել գույքահարկի բարձրացման նախագծի մասին: Մենք չունենք պետական հայեցակարգ, չգիտենք՝ տնտեսական ինչ ծրագրով է երկիրը զարգանալու, որոնք են մեր առաջնահերթությունները: Երկու տարի առաջ` հեղափոխությունից անմիջապես հետո, լսում էինք, որ շուտով կլինեն ներդրումներ: Ես դեռ չեմ տեսնում այդ ներդրումները: Ինչ վերաբերում է Թորոսյանի հայտարարություններին, մարդիկ արդեն մոլորվում են դրանց մեջ: Մեկ ասում են՝ դիմակներ պետք չեն, հետո ասում են՝ պետք են: Սկզբում ասում են՝ տանը կարած դիմակներ կարող եք դնել, հետո խորհուրդ են տալիս դրանք չօգտագործել: Անկազմակերպ վիճակ է, մեկը մյուսի հայտարարությունից տեղյակ չէ: Ամեն դեպքում, ամբողջ աշխարհն է դժվարին այս վիճակում: Այս ծանր փուլն էլ պետք է հաղթահարենք և ավելի ամրանանք ու խելոքանանք:

Աննա Բաբաջանյան