mamulinfo  Համացանց  153

Լևոն Յոլյանը դիմել է ԱԺ՝ Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախձեռնելու առաջարկով

16:30 երկուշաբթի, 29 հունիսի, 2020 թ.
                                  Լևոն Յոլյանը դիմել է ԱԺ՝ Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց նախձեռնելու առաջարկով

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հայտարարություն է տարածել՝ կապված Ազգային ժողովում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթի հետ:

Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշ­վե­քննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահ­ման­ված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրա­պա­րա­կայնութ­յան, ինչ­պես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ`

  1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունի­սի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեց­րել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրա­կանությանը չհամապատասխանող գնահատականներ և ար­տա­հայ­տութ­յուն­ներ, որոնք վայել չեն պատգամավորին։ Դրանով, պատգամավոր Արման Բա­բա­ջան­յանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտա­գոր­ծելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ ան­ձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նա­խա­գա­հի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատ­գամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդ­վա­ծով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։

  1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահ­մա­­­նադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կան­խա­վար­կա­ծի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխա­տա­կից Արա­մայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հան­ցագործության մեջ։

  1. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվա­­­կանի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայ­տա­րա­րութ­յուն­­նե­րի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշ­­տո­նապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահ­ման­­ված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշ­խա­տակից Արա­մա­յիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պա­լատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­­­վոր Արման Բա­բաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։

  1. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվա­կանի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայ­տա­րա­րութ­յուն­ների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հոր­դո­րելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծա­նոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով http://armsai.am/hy/patasxan-palat
  2. Հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­վոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հան­րա­պետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հա­ղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հու­նիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մե­ղա­դրան­քը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսում­նասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշ­վե­քննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդ­յունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չու­ղար­կե­լու մեջ։ Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թե´ ՀՀ գլխա­վոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժո­ղո­վի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդ­յունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պե­տական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայ­մանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեա­իրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայ­մա­նով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դա­տախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրա­պա­րա­կում­նե­րին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։ Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրա­պարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշ­վե­քննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջա­նակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պար­զաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպ­քեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հան­ցա­գործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմ­նա­կանում իրա­վա­պահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշ­վե­քննութ­յան ա­ռար­կա­յի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տե­ղե­կա­տվութ­յանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհ­րա­ժեշտ փաս­տաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրա­կա­նաց­նե­­լուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հա­րուցել քրա­կան գործեր։

  1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պա­լատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մար­մին­ները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսում­նա­սի­րութ­յան արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։

  1. ՀՀ Ազ­գա­յին ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տի­րա­պե­տում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պե­տական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիա­զորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունե­նալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյու­թերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատ­գամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատ­վա­մի­ջո­ցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսում­նա­սի­րութ­յուն­նե­րին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազ­գային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է մի­լիար­դա­վոր դրամների հասնող խախտումների մասին։

  1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բա­բա­ջան­յանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող ան­հիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։

  1. ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատ­գա­մա­վոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նա­խագահի պար­զաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հե­տա­պնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտա­հայ­տութ­յուններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազ­գա­յին ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։

  1. Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շա­­րու­նակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծա­ռա­յութ­յան, այն­պես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայ­ման­­նե­րը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշ­վեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կաս­կա­ծանքները փարատելու ուղղությամբ։

  1. Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի դերն ու նշա­նա­կութ­յունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծա­ռայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատ­գամավոր Արման Բա­բա­ջան­յա­նի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վար­քա­գծին, հատկապես, նկատի ու­նե­նա­լով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բա­ցահայտված խախտումների և դրան­ցով պայմանավորված հնարավոր փոխ­կապակց­վածության հանգամանքը։

  • Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշ­վե­քննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դի­մում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ար­ման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձ­նաժողով ստեղծելու գործընթաց»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանն ասել էր, որ երկրորդ տարին է, ինչ Հաշվեքննիչ պալատը ներկայացնում է անորակ, անբովանդակ, ոչինչ չասող հաղորդումներ։ «Պարո՛ն Յոլյան, իմ դիտարկմամբ՝ Ձեր պաշտոնավարումը Հայաստանում աննամուսության և անամոթության վառ օրինակ է։ Ես, իհարկե, չեմ զարմանում, որովհետև դա հատուկ է Ձեր տեսակին։ Միանգամից ու ցավով պետք է արձանագրեմ, որ մեզ ներկայացված Ձեր հաղորդումը, ըստ էության, քննարկելու ոչինչ չկա, այն գրեթե անբովանդակ, հերթական ձևակերպումներով փաստաթուղթ է, որի ընդհանրական իմաստն այն է, որ Հաշվեքննիչ պալատը որպես մարմին գոյություն ունեցել է, ինչ-որ բան արել է՝ պետական բյուջեից դրա համար ստանալով զգալի ֆինանսական միջոցներ, բայց այդ փաստաթղթում մենք չենք տեսնում որևէ ցնցող բացահայտում պետբյուջեի միջոցներից կատարված մսխումների որևէ դեպքի վերաբերյալ, որը, ցավոք, դեռևս շատ է մեր երկրում»,- նշել էր պատգամավորը։