mamulinfo  Համացանց  592

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ողբերգական փակուղու մեջ են․ ռազմական հեղաշրջման հույս չունեն․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:30 հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
                                  Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ողբերգական փակուղու մեջ են․ ռազմական հեղաշրջման հույս չունեն․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնի է, որ ԲՀԿ-ն ստորագրահավաք է սկսել Սահմանադրությունում արված փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու նպատակով։ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ հուլիսի 7-ից՝ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից հետո կմիանա ստորագրահավաքին։ Այսօր, սակայն, Քոչարյանի պաշտպանները պատասխան քայլ արեցին՝ ՍԴ-ից հետ վերցրին իրենց դիմումը՝ ասելով, որ այդպիսով  վերացնում են այն հիմքը, որով Էդմոն Մարուքյանի ուժը փորձում է իր անգործությունը արդարացնել։  ԼՀԿ-ից, սակայն, արձագանքեցին, որ իրենց պայմանը ուժի մեջ է։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ի հարցազրույցում տեսակետ է հայտնում, որ սա լավագույնս է ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի թիմի ռազմավարությունը։

Ըստ Սաֆարյանի՝ նրանք խոչընդոտում էին սահմանադրական կարգի տապալման գործի վերսկսումը․ «Այսօր տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ցայտնոտի մեջ է, բավականին նյարդային վիճակում։ Նրանց ու վստահորդի հարաբերությունները կարող են լարվել։ Փաստացի ստացվում է, որ ճանապարհային այն քարտեզը, որ գծվել է մեկ տարի առաջ՝ ազատել Քոչարյանին, ոչ միայն արդյունք չի տվել, այլև հակառակ արդյունքն է տվել, որովհետև Ռոբերտ Քոչարյանի թիմը, եթե հետ չվերցնի իր դիմումը, և գործը քննվի ՍԴ-ի՝ համալրված կազմով, այն էլ՝ ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից ստացված խորհրդատվական կարծիքի վրա, ստացվում է, որ Քոչարյանի գործը փակուղի են մտցրել հենց իր իսկ պաշտպանները, ովքեր չեն նախատեսել նման ելք»։

Այսօր Էդմոն Մարուքյանն ակնարկեց, որ ընդդիմադիր ճամբարից փորձ է արվում իրենց վարկաբեկման միջոցով շանտաժի ենթարկել։ Ավելին, նա ասաց, որ Քոչարյանի փաստաբանները սխալ են արել, որ դիմումը հետ են վերցրել, և որ դրանով գործի քննությունը ամսի 7-ին, միևնույնն է չի կասեցվում։  Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ՝ Քոչարյանի կողմը փորձում է սպասվող անհաջողության մեղքը բարդել «Լուսավոր Հայաստանի» վրա: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վրեժխնդիր է լինում «Լուսավոր Հայաստանից», և քանի որ ինքն է հայտնվել փակուղու մեջ, ուզում են ցույց տալ, որ մենք չենք մեղավոր այս զարգացումների համար, որ շրջվել են մեր վստահորդի դեմ, այլ մեղավոր է «Լուսավոր Հայաստանը։ Մեծ «ռազբորկա» կա Ռոբերտ Քոչարյանի և իր պաշտպանների միջև, որովհետև սա լուրջ բան է՝ վստահորդդ քեզ լավ վճարի, բայց դու պլանավորես մի գործընթաց, որը շրջվել է նրա դեմ, և ինչ է մնում քեզ անել, եթե ոչ՝ մեղքը բարդել «Լուսավոր Հայաստանի» վրա»,- ասաց քաղաքագետը։

Վարչապետն այսօր ԲՀԿ-ի շուրջ իրադրությունից է խոսել․ «ԲՀԿ-ն ինքնաոչնչացել է՝ ժողովրդի աչքերի մեջ նայելով ստել է, թե ընտրակաշառքի բաժանում չկա։ Սուտ խոսող ուժը քաղաքական գործունեություն չի ծավալելու»։ Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց նաև, որ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու այն ուժերը, որոնք պաշտպանում են հեղափոխության արժեքները։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև այլ ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ընտրակաշառքի տոնավաճառ էին բացել՝ գնում էին քվեներ, և երբ հանրությունը տեղյակ է սրա մասին, ասացե՛ք խնդրեմ՝ ո՞վ արժանահավատ կհամարի ԲՀԿ-ի և նրա ղեկավարի հայտարարությունները, թե ընտրակաշառք չեմ բաժանել․«Սա ամենավատ բանն էր, որ ԲՀԿ-ն արեց իր հետ։ Ինձ ավելի հասկանալի կլիներ, եթե իրենք ասեին՝ խաղի կանոններն էին այդպիսին, ներողություն եմ խնդրում, քան կանգնել ու բացահայտ ստել՝ նայելով այն մարդու աչքերին, ով գիտի, որ տվել են իրեն ընտրակաշառք»։

Սաֆարյանն ասում է՝ Գագիկ Ծառուկյանը լավ շանս է բաց թողել, որ Նիկոլ Փաշինյանին չի առաջարկել անցումային արդարադատություն իրականացնել և խոստովանել, որ ինքը նախկինում ստիպված է եղել հարկեր չտալ․ «Երբ գիծ չես քաշում անցյալի հետ և գալիս-ներկայանում ես բարեգործի կերպարով ու քննադատում քեզանից մաքուր թիմին, նրան մեղադրելով պետական կառավարումը տապալելու, երկրի վիճակը վատացնելու մեջ, բնականաբար, ի հայտ էին գալու այս պրոցեսները, և դա չէր լինելու նրանց օգտին։ Գագիկ Ծառուկյանի խորհրդականները տապալում են իրեն»։

Իսկ ի՞նչ պրոցեսներ են ընթանում Ծառուկյան-Վանեցյան-ՀՅԴ հարթության վրա՝ ուժեր, որոնք Փաշինյանին տեսնում են իշխանությունից դուրս։ Երեկ նրանց միջև հերթական հանդիպումն է եղել։ Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ նրանք այն ուժերը չեն, որ կարող են ներկայանալ որպես հեղափոխության արժեքների պահապաններ․ «Նրանցից որևէ մեկն այդ ընկալումների մեջ չի։ Արթուր Վանեցյանը կարող է սխալ պատկերացում ունենալ, որ եթե ինքը եղել է հեղափոխության թիմի մեջ, ապա հեղափոխության մեղրը կպել է իրեն և ընկալվելու է որպես հեղափոխության պահապան և առաջնորդ։ Նա դուրս է եկել հեղափոխության արժեքներին դավաճանելու համար և չի կարող էդ դաշտում լինել։ Իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն առնչվում են առավելապես հին ուժերի հետ, մանավանդ, որ հիմա իրենք ձեռնոց են նետել հեղափոխությանը։ Նրանք չեն կարող հանդիսանալ հեղափոխության բերկրանքը ապրած հասարակությանն առաջնորդող ուժեր»։

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Վանեցյանի, Ծառուկյանի, Միքայել Մինասյանի ներկայացրած կոնսոլիդացիան աննախադեպ խղճուկ է, որովհետև մեծ հակասություններ կան։ Օրերս Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են՝ ներքաղաքական շատ լարված մթնոլորտի պայմաններում։ Պաշտոնապես ասվել է, որ անձնական հանդիպում է եղել, այնուհանդերձ, Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, ըստ նրա՝ ի՞նչ համատեղ օրակարգ կարող են ունենալ այս երկու գործիչները։

Ըստ քաղաքագետի՝ երկուսն էլ խորտակվող նույն նավի մեջ են, և բնական է՝ պետք է քննարկեին «արհավիրքին» դիմակայելու հարցերը։ Հայտնի է՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների նկատմամբ քրեական գործեր կան․ «Էս խնդիրներն են քննարկել՝ ինչպես կասեցնել հեղափոխության հաղթարշավը, ինչպես կասեցնել Նիկոլ Փաշինյանին»։

Իսկ իրապես կա՞ այդ հնարավորությունը՝ հեռացնելու իշխանությանը, հաշվի առնելով, որ Քոչարյանն ու Սարգսյանը միասին 20 տարի կառավարել են Հայաստանը, թե՛ իրավապահ կառույցներում, թե՛ ուժային կառույցներում նշանակումներ են կատարել, ունեն իրենց համախոհները:

«Ոչ միայն նրանք, այլև ուրիշ ուժեր մտածում էին, թե «Իմ քայլի» պատգամավորների ու կառավարության միջև կառաջանա լարվածություն, առաջացնել գայթակղություն, որ դուրս գան Փաշինյանի դեմ, բայց այս ամենը անհեռանկար է։ Քոչարյանն ու Սարգսյանը իշխանության մեջ չէին, ինչպես 98 թվականին, էն ժամանակ ունեին տարբերակ՝ երկպառակտել իշխանությունը և իրենց հասու մեթոդներով ու ռեսուրսներով իրենց կողքը հավաքել ամբողջ բուրգը։ Նրանք, եթե իշխանությունում ունեն մարդիկ, լավագույն դեպքում կարող են ստանալ ինֆորմացիա, արտահոսքեր, բայց նրանք որևէ գործողության գնալ չեն կարող, հատկապես, որ բանակը, ուժային կառույցները գտնվում են Նիկոլ Փաշինյանի համար վստահելի մարդկանց ձեռքերում։ Խոշոր առումով, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը խոր ողբերգական փակուղու մեջ են, որտեղից ելքի ճանապարհ չունեն, որովհետև ո՛չ կարող են դիմել պալատական հեղաշրջման, ո՛չ կարող են ռազմական հեղաշրջում անել, ո՛չ կարող են փողոց հանել մարդկանց, որովհետև փողոցն իրենցը չէ, հակառակը՝ փողոցը ատում է իրենց»,- ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Ռոբերտ Անանյան