mamulinfo  Համացանց  480

Կա կոնսենսուս, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է․ Ռուսաստանը նրան օգտագործելու է․Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:30 երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
                                  Կա կոնսենսուս, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է․ Ռուսաստանը նրան օգտագործելու է․Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՍԴ-ի անդամներն այսօրվա ճեպազրույցներում քննադատեցին ԱԺ-ի ընդունած նախագիծը։ Հրայր Թովմասյանն ասաց՝ ամոթի զգացում է ունեցել երեկվա ԱԺ քննարկումից, Ալվինա Գյուլումյանը նշեց՝ իրեն չի վերաբերվում այս նախագիծը․ ինքը 14 թվականից է պաշտոնավարում, Ֆելիքս Թոխյանը Գյուլումյանի հետ միասին ակնարկում են, որ դատի կտան պետությանը այս նախագծի համար։ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, պատգամավոր Արման Բաբաջանյանը Factor TV-ի հարցազրույցում տեսակետ է հայտնում, որ գործ ունենք, ո՛չ թե ՀՀ-ին թիկունք ՍԴ-ի հետ, այլ՝ պետության և Հայաստանի ժողովրդավարական ընթացքի դեմ խրամատավորված թշնամիների գործողության հետ․

«Եթե այս դատավորներին թվում էր, թե մենք չէինք կանխատեսում այսպիսի զարգացումներ, սխալվում են։ Նրանք պետք է ընդդիմանան, որովհետև իրենց ծագմամբ և էությամբ ապագային նայելու որևէ հակումներ նրանք չեն դրսևորել։ Նրանցից յուրաքանչյուրը մեղսակից է մեր երկրում հավաքական կերպով կեղծված ընտրությունները վավերացնելու և իշխանության բռնազավթման  արդյունքում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ սարգսյանի իշխանությունները վերարտադրելու գործում։ Ինձ համար օրինաչափ է, որ Հրայր Թովմասյանը, ով վաղուց իր ամոթը կորցրել է՝ և՛ որպես Արդարադատության նախարար, և՛ որպես ՍԴ նախագահ, և՛ այս Սահմանադրության հեղինակ, նա այլևս ինքն իրեն չի ներկայացնում։ Նա ներկայացնում է իր տերերին և ամոթի փոխարեն պետք է ափսոսանք ապրեր, որ այլևս չի կարողանալու իր տերերի կամքն ու ցանկությունը հետայսու իրագործել»։

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300․1 հոդվածի սահմանադրականության հարցով հուլիսի 7-ին ՍԴ-ն նիստ է հրավիրել։ Եթե հակասահմանադրական ճանաչվի այդ հոդվածը, Մարտի 1-ի գործով այսօր ընթացող դատական գործի քննությունն ընդհանրապես դադարում է։ Փաստաբան Տիգրան Եգորյանը կասկած չունի, որ ՍԴ անդամները հօգուտ Քոչարյանի են որոշում կայացնելու։ ՍԴ անդամներն այսօր պնդեցին՝ այս նախագիծը նաև ՍԴ-ի ձեռքի տակով պիտի անցնի, ստուգվի ընթացակարգերին համապատասխանությունը։ Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ դատարանն այս կազմով կհասցնի՞ Քոչարյանի գործով որոշում կայացնել։

«Ես կարծում եմ՝ առաջիկայում կլինեն գործընթացներ, որոնք կկանխեն առհասարակ այդ գործի քննությունը։ Մարտի 1-ի գործը չափազանց կարևոր է մեր պետության համար։ Սա սովորական քրեական գործ չէ։ Սա առհասարակ, Ռոբերտ Քոչարյանի հարցը չէ, այլ բազմաթիվ պաշտոնյաներ են անցնում այդ գործով, այդ թվում՝ Պաշտպանության նախկին նախարարը, որ փախել է Ռուսաստան, պատսպարվել, և նա ուղիղ մեղսակցություն ունի բանակի ներգրավման հետ այդ պրոցեսներում։ Հետևաբար՝ Մարտի 1-ի գործի տապալումը, և առհասարակ՝ Ռոբերտ Քոչարյանին անմեղ հռչակելը նախկին քաղաքական խմբակների համար դարձել է կյանքի խնդիր, և Սահմանադրական դատարանը հովանավորում է այդ։ Դա հեղափոխական պրոցեսները տորպեդահարելու ամենադյուրին ճանապարհն է և հետևություններ պետք է արվեն և կոշտ միջոցներով ուղերձ պիտի հղվի, թե ինչպես պետք է կանխվի հուլիսի 7-ի այդ նիստը։ ԱԺ-ն կայացրել է մի որոշում, որն ամբողջությամբ համաձայնեցված է եղել միջազգային հանրության հետ, որը ճանաչել է ճգնաժամը ՍԴ-ում, և ինձ համար անհասկանալի է՝ բոլորի կողմից ճգնաժամային ճանաչված ՍԴ-ին ինչպես կարող էր ուղարկվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այդ նախագիծը»։

Պրոցեսներ ընթանում են ո՛չ միայն Սահմանադրական դատարանի մասով, այլև՝ քաղաքական դաշտում։ Ռոբերտ Քոչարյանն է ազատության մեջ, որն իրեն մշտապես պրոռուսական դիրքում է զգացել, և Մոսկվայի նկատմամբ հայտնի է նրա վերաբերմունքը՝ դաշնակցային հարաբերությունների կողմնակից է։ Արթուր Վանեցյանը՝ որպես ԱԱԾ տնօրեն, Քոչարյանի ընտանիքի դեմ քրեական գործերի առաջամարտիկն էր, նույնիսկ կոռուպցիայի մեջ մեղադրեց «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման գործով, իսկ ընդդիմադիրի կարգավիճակում ասաց՝ ճիշտ կլինի, Քոչարյանը կալանքի տակ չլինի։ Հարց ուղղեցինք պատգամավորին՝ ի՞նչ է կարծում՝ նույն Ծառուկյանը, Վանեցյանը, Քոչարյանը, ինչու ոչ՝ ՀՀԿ-ն, Միքայել Մինասյանը կարո՞ղ են ունենալ նույն քաղաքական ծրագիրը՝ այս իշխանության տապալումը․

«Ռոբերտ Քոչարյանին հայաստանյան ներքաղաքական կյանքում չեմ համարում քաղաքական գործոն։ Այո, Ռուսաստանը փորձելու է պարբերաբար նրան օգտագործել, և նա էլ պիտի փորձի օգտագործվել, որովհետև եթե դու չունես անհրաժեշտ աջակցությունը ժողովրդի, դու չես կարող անընդհատ 5000 դրամներով կամ պիցցաներ բաժանելով ԱԱԾ շենքի դիմաց ակցիաներ հրահրել։ Ի վերջո, կա համընդհանուր կոնսենսուս, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է և նրա դրած հիմքերը՝ քրեաօլիգարխիկ համակարգը, մեզ համար մերժելի է և առհասարակ մենք իրեն չենք նկատում քաղաքական կյանքում որպես դերակատար։ Ինչ վերաբերվում է մյուսներին, իհարկե, նրանք փորձեր կշարունակեն անել, բայց հաջողության մասին միամտություն է նույնիսկ երազել»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Ռոբերտ Անանյան