mamulinfo  Համացանց  354

Զարմանում եմ, որ ամոթի զգացում ունեն․ Նինա Կարապետյանցը՝ Հրայր Թովմասյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:00 երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
                                  Զարմանում եմ, որ ամոթի զգացում ունեն․ Նինա Կարապետյանցը՝ Հրայր Թովմասյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

– ՍԴ անդամների լիազորությունները կասեցնելու նախագիծն Ազգային ժողովում արդեն իսկ ընդունված է, Հրայր Թովմասյանն էլ զրկվում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից։ Ձեր կարծիքով՝ այսպիսի՞ն էր, արդյոք, ՍԴ ճգնաժամի լուծման բանալին և բանաձևը։

– Անկեղծ ասած՝ ես որևէ գրառում չեմ արել, երևի նկատել են մարդիկ, որովհետև, այո՛, փորձում են քայլեր անել, բայց իմ խոսքը, միևնույն է, լինելու էր քննադատական, քանի որ ես կարծում էի՝ մենք սրան չէինք արժանի։ Երկու տարի անց նմանատիպ գործողություն չէր, որ մենք սպասում էինք։ 2 կամ 3.5 անդամների հեռացումն առանձնապես լուծում չէր, իմ կարծիքով, որովհետև պետք էր ամբողջ կազմը փոխել՝ բացառությամբ այն երկու դատավորների, ովքեր ընտրվել էին ավելի ուշ՝ կանոններին համապատասխան։ Այնպես որ, սա ինձ համար լուծում չէր։

– Այսօր խոսեցին նաև ՍԴ անդամները, և Հրայր Թովմասյանը, օրինակ, Ազգային ժողովի երեկվա նիստի մասին ասում է, որ ինքը ամոթի զգացում է ունեցել այդ նիստը դիտելիս։ Կայի՞ն ամոթալի տարրեր այդ նիստում։

– Նախկինից մնացած շատ պաշտոնյաներ, ես զարմանում եմ, որ առհասարակ ունեն ամոթի զգացում, խիղճ, պատիվ, արժանապատվություն, և ես կարծում եմ՝ իրենց մոտ ուղղակի իրականության խեղաթյուրում կա, որովհետև այն, ինչի համար իրենք պետք է ամոթ և նվաստացում զգային, դրա մասին առհասարակ չեն էլ փորձում խոսել, փորձում են շրջանցել։ Անկեղծ ասած՝ այդ ցինիկ պահվածքը նորություն չի, սպասելի էր։ Ինձ համար շատ ավելի տխուր էր, օրինակ, ավելի ողջամիտ դատավորներից Ալվինա Գյուլումյանը։ Առհասարակ շոկային էր ինձ համար, որովհետև երբ մարդը խոսում է կորցրած եկամուտների մասին, երբ դրան զուգահեռ խոսքը գնում է պետության, պետականության, սուվերենության, դատական համակարգի չաշխատելու, ոչ պատշաճ աշխատելու, քաղաքական հետապնդումների մասին, մեկ էլ հանկարծ տիկին Գյուլումյանը հայտարարում է, որ ինքը եկել է Եվրոպական դատարանից և եկամուտի կորուստ է եղել, որ ինքն ակնկալել է ստանալ որոշակի եկամուտներ, անկեղծ ասած՝ չէի սպասում նման վերաբերմունք։ Ճիշտ է՝ հետո փորձեց շտկել իր խոսքը, բայց արդեն ուշ էր։ Որոշակի ստատուս ունեցող մարդիկ շատ հստակ պետք է պատկերացնեն, թե ինչի մասին են խոսում։ Եվ Հրայր Թովմասյանի ու Ալվինա Գյուլումյանի տված հարցազրույցները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ, այո՛, մենք պիտի փոխենք Սահմանադրական դատարանը, և այս մարդիկ պիտի չլինեն ՍԴ-ում։

– Տիկի՛ն Կարապետյանց, նույն Ալվինա Գյուլումյանն ասում է, որ իրեն այս օրենքը չի վերաբերվում, ինքը 2014 թվականից է պաշտոնավարում։ Եվ, եթե հիշենք, օրինակ, Սահմանադրական հանրաքվեի նախագիծը, ըստ դրա՝ 7 դատավոր էր հեռացվում, հիմա, այս նախագծով, 3 դատավոր։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ ՍԴ ենք ունենալու, ի վերջո։ Այսինքն՝ հաստատ չէ, որ նոր կազմ ենք ունենալու, նոր դատավորներ, ինչպես իշխանությունն էր խոստանում՝ անկողմնակալ, քաղաքականապետ անաչառ։

– Ես չեմ թաքցրել ոչ մի անգամ իմ տեսակետը, հասկանում եմ, որ իմ շատ գործընկերներ՝ թե՛ իրավաբաններ, թե՛ իրավապաշտպաններ, չեն կիսում իմ տեսակետը, բայց ես կարծում եմ, վստահ եմ դրանում, որ հեղափոխությունն ունի իր կանոնները։ Հեղափոխության արդյունքում պիտի հեռանան բոլոր այն անձինք, ովքեր սատարել են, մաս են կազմել հանցավոր ռեժիմի։ Ինձ, անկեղծ ասած, այս թվաբանությունն առհասարակ չի էլ հետաքրքրում, որովհետև հեղափոխությունն ունի իր տրամաբանությունը։ Այսինքն՝ հաջորդ տրամաբանական քայլը կտրուկ և էական փոփոխություններն են։ Ինչպես ժողովուրդը պարտադրեց, որ Ազգային ժողովում լինի փոփոխություն, և տեղի ունեցան նոր ընտրություններ, Սահմանադրական դատարանում և մնացած բոլոր տեղերում, այո՛, պիտի ընտրությունները լինեին օրենքին, ընթացակարգերին համապատասխան, բայց, միևնույն ժամանակ, այս կազմով այս խայտառակությունը մենք ուղղակի պիտի չունենայինք։ Այս դանդաղկոտությունը բերում է նրան, որ, տեսնում եք, ինչպիսի լարված քաղաքական իրավիճակ է ստեղծվել, ինչպես են դրսի, ներսի տարբեր ուժեր փորձում շահարկել այն, ինչ պիտի բնականոն ու նորմալ համարվեր։

– ՍԴ անդամները ևս մեկ անգամ ասում են՝ ինչո՞ւ եք մեզ կասկածում, որ մենք քաղաքականապես չեզոք չենք։ Նույն Հրայր Թովմասյանը բազմիցս ասել է, որ ինքը փակել է քաղաքականության էջը, այժմ որպես մասնագետ է հանդես գալիս, Ֆելիքս Թոխյանն ասում է՝ ընդհանրապես որևէ կուսակցության չի հարել, Ալվինա Գյուլումյանն էլ ևս մեկ անգամ նույնիսկ երդվեց, որ որևէ ճնշում իր վրա չի եղել իշխանությունների կողմից։ Ի՞նչ կասեք սրան։

– Շատ ավելի վատ է, որ եթե չեն եղել ճնշումներ և կայացվել են, մասնավորապես, ընտրությունների հետ կապված որոշումներ։ Հետևաբար՝ իրենք ուղղակի չեն պատկերացրել իրենց ստատուսում գտնվելու կարևորությունը, իրենց գործողությունների նշանակությունը երկրի ինքնիշխանության, երկրի ժողովրդավարության զարգացման հետ կապված։ Այս դեպքում ավելի լավ արդարացում կլիներ, եթե ասեին, որ այո՛, ճնշումներ եղել են, և մենք, օրինակ, մեր անվտանգությունից ելնելով, որովհետև մենք գիտենք, թե նախորդ հանցավոր ռեժիմը ինչի է ունակ եղել, մինչև անգամ խաղաղ ցուցարարներին գնդակահարելու, ապօրինի հետապնդումներ իրականացնելու, տարբեր կոմպրոմատներով մարդկանց ճնշելու․․․ ավելի ճիշտ կլիներ՝ խիզախություն գտնեին, ասեին, որ եղել է։ Իրականում, ես երբեք ինձ թույլ չեմ տա կասկածի տակ դնել իրենց գիտելիքները։ Այո՛, նրանք շատ գրագետ մարդիկ են։ Բայց թե ինչին է ուղղված եղել այդ գրագիտությունը, կներեք, ինձ համար շատ կարևոր է։ Գիտեք՝ քաղաքական էջը փակելու մասին կարելի է շատ երկար ծիծաղել, որովհետև ՀՀԿ-ն այն կուսակցությունը չի եղել, որը բաց է թողել։ Իրենք հայհոյելով ու նվաստացնելով իրենց կազմերից վռնդել են, պատժել են, բայց երբեք չեն թույլ տվել, որ իրենց կազմից հեռանան այսպես հեշտ ու հանգիստ, եթե չեն ունեցել հատուկ հանձնարարություն։ Տվյալ դեպքում Հրայր Թովմասյանը, ես վստահ եմ, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ հատուկ հանձնարարություն կատարելու, ՀՀԿ-ի շահերը ներկայացնելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան