mamulinfo  Համացանց  697

ՍԴ-ն վերսկսում է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը․ Հրայր Թովմասյանի պատասխանը իշխանությանը

15:00 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
                                  ՍԴ-ն վերսկսում է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը․ Հրայր Թովմասյանի պատասխանը իշխանությանը

Ինչպես տեղյակ եք 2019 թվականի հուլիսին ՍԴ-ն կասեցրեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Կարծիքներ ստանալու համար ՍԴ-ն դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով։ Այս երկու մարմինների կողմից արդեն իսկ հրապարակվել են Քոչարյանի գործով կարծիքները։

Factor.am-ի տեղեկություններով այսօր Սահմանադրական դատարանում ժողով է եղել, որի ժամանակ որոշվել է, որ ՍԴ-ն կվերսկսի Քոչարյանի գործի քննությունը։ Նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։

Ըստ էության, բարձր դատարանը կարող է որոշել, որ, օրինակ, Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է և գործն ամբողջությամբ կփակվի։ Սա նշանակում է, որ առաջիկայում ևս ակտիվ իրադարձությունների պակաս չի զգացվի։

Նշենք, որ այսօր նաև պարզ դարձավ, որ ԱԺ-ն քննում է ՍԴ-ն ցրելու և նրա անդամների լիազորությունները դադարեցնելու նախագիծը։

Նյութին կցված փաստաթղթերում երևում է, որ Քոչարյանի գործը օրակարգում չի եղել և այն քննարկելու, օր նշանակելու որոշումը կայացվել է տեղում։

Լիլիթ Շաբոյան