mamulinfo  Համացանց  313

Ծառուկյանը միակ օլիգարխը չէ, որին օգտագործում էին իշխանությունները. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:30 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
                                  Ծառուկյանը միակ օլիգարխը չէ, որին օգտագործում էին իշխանությունները. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի զրուցակիցը Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է: Նա անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածմանը, դրա վտանգներին, ինչպես նաև ներքաղաքական վերջին իրադարձություններին:

-Պարո՛ն Բաբայան, մինչ կորոնավիրուսի համավարակի տարածման ծավալները ընդլայնվում են, վարակակիրների թիվը՝ աճում, Հայաստանում քաղաքական բուռն զարգացումների ականատեսն ենք լինում: Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնամխելիությունից, ԱԺ-ն թույլ տվեց կալանավորել նրան:  Մինչև այդ  ԱԱԾն խուզարկություն  էր իրականացրել  Ծառուկյանի առանձնատանը: Վերջինս պնդել էր, որ իր  նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Դուք ի՞նչ եք մտածում այս ամենի շուրջ:

-Ոչ միայն Հայաստանում, այլ երկրներում ևս տեղի են ունենում քաղաքական շարժեր. մենք դա տեսնում ենք, օրինակ, ԱՄՆ-ի օրինակով: Եվ դա հասկանալի է, քաղաքական դաշտում հիմա  դրսևորվելու  որոշակի հնարավորություն է ստեղծվել: Եթե անդրադառնանք մեզ մոտ գրանցված վերջին դեպքերին, նախ ուզում եմ ասել մի պարզ ճշմարտություն՝ մարդուն հանցագործ կարող է ճանաչել միայն դատարանը: Ինչ վերաբերում է իշխանության և ԲՀԿ-ի  փաստարկներին, կարծում եմ՝ երկուսն էլ այդքան էլ անկեղծ չեն: Մենք բոլորս գիտենք՝ ինչպես են կազմակերպվել ընտրությունները, ինչ մեթոդներ են կիրառվել, և հոյակապ հասկանում ենք, որ այս ամբողջ պատմության մեջ քաղաքական սպեկտոր, իհարկե, կա: Կա մի կարևոր գործոն ևս՝ այսօրվա գլխավոր դատախազն ինքն իր էությամբ չի կարող լինել արդարության և անաչառության խորհրդանիշ: Հաճախ մարդու կենսագրությունը խանգարում է նրան: Կարծում եմ՝ ներկայիս իշխանությունը պետք է անի այն, ինչ չի արել վերջին երկու տարվա ընթացքում, օրինակ՝  չի տրվել գնահատական նախորդ համակարգին: Մենք, փաստորեն, ինչ-որ մարդկանց ենք մեղադրում, մեջտեղից հանում, բայց համակարգի վրա կարմիր գիծ չի քաշվել:

Կմանրամասնե՞ք՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ նոր Հայաստանի իրավական համակարգում շարունակում են պաշտոնավարել հին Հայաստանի պաշտոնյաներ: Ի դեպ, այսօր Ծառուկյանին վերագրվող արարքները գործվել են նախորդ իշխանության օրոք, հենց  Արթուր Դավթյանի գլխավոր դատախազ եղած ժամանակ:

-Ես չեմ ասում, որ մարդուն, որը աշխատել է նախկին համակարգում, պետք է  միանշանակ մերժել: Ամեն բան կախված է նրանից, թե նա ինչ գործունեություն է ծավալում: Գլխավոր դատախազն այն մարդն է, որն իր կարգավիճակով որևէ հարց  չպետք է առաջացնի իր կանխակալության կամ ճնշման ենթարկվելու առումով: Սա շատ կարևոր է: Նույնիսկ եթե նա այսօր ամբողջովին ազատվել է դրանից, միևնույն է, կենսագրությունը ճնշում է: Շատ կարևոր է, թե ով է այն «աղավնին», որը մեզ պետք է  բերի արդարադատություն:

Այսօր տարբեր մասնագետներ խոսում են այն մասին, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն է իրականացվում: Ծառուկյանին մեղադրում են, օրինակ,  ընտրակաշառք բաժանելու,  ընտրություններ կեղծելու համար, սակայն, հայտնի է, որ ընտրակեղծարարությամբ զբաղվել են  քաղաքական այլ ուժեր ևս, որոնք, սակայն, պատասխանատվության չեն ենթարկվել և որոնց  ներկայացուցիչների տներ ԱԱԾ-ն չի այցելել:  Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը:

-Իհարկե, ընտրովի է: Մենք գիտենք, որ այդ կուսակցությունը միակը չէր, որը դիմում էր նման մեթոդների: Գագիկ Ծառուկյանը միակ օլիգարխը չէր, որին օգտագործում էին իշխանությունները. կային նաև ուրիշ օլիգարխներ, նույնիսկ՝ ավելի խայտառակ կենսագրությամբ: Սա է, որ խարխլում է մեր համոզվածությունը արդարադատության վերաբերյալ, համոզվածությունն առ այն, որ հավասար մոտեցում է կիրառվում բոլորի հանդեպ: Ես, անկեղծ ասած, ցավում եմ այս ամբողջ պատմության համար, միգուցե առաջին հերթին հենց՝ Գագիկ Ծառուկյանի համար: Զգում եմ, որ իրեն հաճախակի օգտագործում են, նաև՝ իր թիմակիցները: Ես Ծառուկյանի կերպարում  կուզեի տեսնել հայկական նոր Մանթաշյանց, Գյուլբենկյան, Քըրքորյան՝ իսկական բարերար և հումանիստ, բայց շատերը,  նույնիսկ  իր շրջապատը  Գագիկ Ծառուկյանին ընկալում են  ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ՝ իրենց կերակրող: Սա շատ է խանգարում այն համբավին, որ նա կարող էր ունենալ:  Ես շատ չեմ շփվել, բայց կարծես թե  բոլոր օլիգարխներից նա ամենաբարին է, առատաձեռնը:

-Երեկ ԱԱԾ-ի տարածած տեսանյութերից հաստատվեց տարիներ շարունակ շրջանառվող այն խոսակցությունը, որ բազմաթիվ պատգամավորներ հավատարմագրեր են ստորագրել և ի պահ տվել Ծառուկյանին: 21-րդ դարում իրեն ընդդիմադիր համարող ուժի դեպքում «հավատարմության բարաթների» առկայության փաստն ինչպե՞ս եք գնահատում:

-Սա, կարծում եմ, արդեն մշակութային հարց է, ոչ թե քաղաքական: Վատ եմ վերաբերվում այդ ամենին, իհարկե: Անեծքները սեփական անձի վրա ընդունել…սա ուրիշ դաշտ է, սա հակամշակութային երևույթ է, և  մարդիկ, որոնք իրենց այդ ձևով են դրսևորում, միանգամից ասում են, որ իրենք այդ մշակույթը կրողն են: Մենք քաղաքական դաշտում չենք, մերը գողական հարաբերություններ են, որոնց դեպքում  օրենքը չի կարևորը, այլ երդումներն ու  անեծքները: Սա ոչ պետականամետ ուժերի մոտեցում է: Միգուցե նման թղթեր կան նաև ուրիշ կուսակցություններում: Մենք շատ հեռու ենք ժամանակակից երկիր, հասարակություն, կուսակցություն, հարաբերություն կառուցելուց: Եթե նկատել եք՝ մեզ մոտ քիչ են  գաղափարական վեճերը: Մեր վեճերը հիմնականում ծավալվում են իրար հայհոյելու, սպառնալու, վիրավորելու  միջոցով: Ինչպե՞ս կարող են ժողովրդին կոչ անել լինել քաղաքակիրթ, երբ իրենք այդպիսին չեն:

Ծառուկյանի աջակիցներն այս օրերին բողոքի ցույցեր են իրականացնում, փողոցներ են փակում, համավարակի ֆոնին, փաստորեն, նման մթնոլորտ է ստեղծվել. Դուք վտանգներ տեսնու՞մ եք, ինչի՞ կարող է սա հանգեցնել:

-Առհասարակ,  կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում մեծ վտանգներ եմ կանխատեսում: Բողոքի հազար ու մի ձև կա, և որքան այդ ձևերը լինեն  կիրթ և համապատասխան այսօրվա վիճակին, այնքան դրանք կլինեն ավելի ազդեցիկ, իսկ որքան դրանք լինեն «մենք չենք ենթարկվում ոչնչի, որովհետև այդպես ենք հարմար գտնում» տրամաբանության մեջ, այդքան թուլանալու է  բողոքի ազդեցությունը: Էլի եմ ասում՝միայն դատարանը կարող է հաստատել՝ ով է մեղավոր և ով՝ արդար: Տվե՛ք հնարավորություն օգտագործելու դատարանի ամբիոնը՝ որպես քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդու ամբիոն: Դրանից էլ լավ ամբիո՞ն: Եթե բոլորդ այդքան համոզված եք, որ անբիծ է եղել և՛ այդ կուսակցության, և՛ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը, ու՞մ է պետք այդ աղմուկը. ոչ մի սարքած գործ երկար չի դիմանում, այն փլվում է: Թողեք հանգիստ դա լինի, բայց այս հակահիգիենիկ վիճակը պետք չէ ստեղծել, որովհետեև դա թուլացնում է դիրքերը: Որքան ծանր պահեն իրենց մարդիկ, այնքան կբարձրանա իրենց քաղաքական կշիռը:

Աննա Բաբաջանյան