mamulinfo  Համացանց  618

Նախկին անձեռնմխելիները․ Հայաստանի ԱԺ պատմության մեջ ո՞ր 17 պատգամավորներն են զրկվել մանդատից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

23:00 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
                                  Նախկին անձեռնմխելիները․ Հայաստանի ԱԺ պատմության մեջ ո՞ր 17 պատգամավորներն են զրկվել մանդատից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

87 կողմ և 0 դեմ ձայնով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ 87 ձայնից 86-ն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից էր, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։

7-րդ գումարման ԱԺ-ի ամենահարուստ՝ 99 միլիարդ դրամ կարողություն ունեցող և նիստերից ամենահաճախ բացակայող Ծառուկյանին մանդատից զրկելու, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պատճառը 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելն էր։ Չի բացառվում, որ կան նաև այլ դրդապատճառներ, որոնց մասին իշխող ուժն առայժմ չի բարձրաձայնում։

Ներքաղաքական ակտիվ զարգացումներին ընդառաջ՝ Factor tv-ն վերհիշել է, թե Ծառուկյանից առաջ որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից և ինչ հանգամանքներում:

Այսպես, 1-ին գումարման Ազգային ժողովում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է 8 պատգամավոր։ 1996-ի սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը համաձայնություն տվեց այն ժամանակվա գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի առաջարկությանը՝ պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սեյրան Ավագյանին, Ռուբեն Հակոբյանին, Դավիթ Վարդանյանին, Պարույր Հայրիկյանին, Շավարշ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին, Ներսես Զեյնալվանդյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին, վերոնշյալ պատգամավորների մասնակցությամբ տեղի էր ունեցել «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցութան առաջնորդ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների գրոհը ԱԺ շենքի վրա՝ սեպտեմբերի 22-ին անցկացված նախագահական ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջով:

Խորհրդարանի շենքում այդ ժամանակ գտնվում էին ԿԸՀ անդամները։ Եղել էր բախում, որի ընթացքում ցուցարարները ծեծի էին ենթարկել ԱԺ փոխնախագահին ու մի քանի պատգամավորի։

1999-ի փետրվարի 17-ին խորհրդարանը կողմ քվեարկեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը՝ Ներքին գործերի նախկին նախարար, ՀՀՇ-ական պատգամավոր Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մեկ տարի անց՝ 2000 թվականի ապրիլի 4-ին խորհրդարանին դիմեց արդեն այն ժամանակվա գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը՝ ներկայացնելով միջնորդություն Սիրադեղյանին կալանավորելու վերաբերյալ։ Խորհրդարանը բավարարեց միջնորդությունը։ Իրավապահ մարմիններին, սակայն, նրան կալանավորել այդպես էլ չհաջողվեց:

Հիշեցնենք՝ Վանո Սիրադեղյանն արդեն 21 տարի է՝ միջազգային հետախուզման մեջ է։

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նոյեմբերին, 2-րդ գումարման Ազգային ժողովը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբորը՝ Մուշեղ Մովսիսյանին։ Նույն թվականի նոյեմբերի 10-ին նրան կալանավորեցին հենց նիստերի դահլիճում՝ հիմնվելով Նաիրի Հունանյանի ցուցմունքի վրա: Նրան մեղադրում էին Վազգեն Սարգսյանի սպանությունը Նաիրի Հունանյանի հետ համատեղ քննարկելու և ծրագրելու համար։ Հունանյանի ցուցմունքի փոփոխությունից հետո՝ 2000 թվականին, նա ազատ արձակվեց, իսկ որոշ ժամանակ անց ավտովթարից մահացավ։

2008-ի մարտ 1-ի արյունալի իրադարձություններից հետո անձեռնմխելիությունից զրկվեց միանգամից 4 պատգամավոր: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ՝ մարտի 4-ին ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ՝ քննարկելու պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին և Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը նիստին ներկա էին, Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանը՝ ընդհատակում:

Ազգային ժողովը բավարարեց դատախազի միջնորդությունը: 2012-ին արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, «Բագավաճ Հայաստանի» կազմում պատգամավորության հենց առաջին տարում անձեռնմխելիությունից զրկվեց ՝ «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործի հիմքով: Միջնորդությունը կրկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էր ներկայացնում։
Խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ բավարարեց այն:

Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ՝ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ տեղի ունեցածը քաղաքական հիմքեր ունի։

Թավշյա հեղափոխությունից հետո պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված առաջին պատգամավորը ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանն էր։

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր տարածքներում խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ թվով ապօրինի զենք ու ռազմամթերք: Այս հիմքով Գրիգորյանը ձերբակալվել էր։ 2 օր անց՝ հունիսի 18-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին իր միջնորդությունը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար: Եվ թեպետ այդ ժամանակ խորհրդարանում մեծամասնությունը հանրապետականներինն էր, դատախազի միջնորդությունը բավարարվեց: Նույնը օրը Գրիգորյանը կալանավորվեց: Նրա գործով դատական գործընթացը շարունակվում է մինչ օրս:

Ամփոփելով նշենք, որ 1-ին գումարման խորհրդարանից՝ 1995 թվականից մինչ օրս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է 16 պատգամավոր: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 17-րդն էր։ Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանի ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ում միջնորդությամբ ինչպես Մանվել Գրիգորյանը, այնպես էլ Գագիկ Ծառուկյանը, զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, թավշյա հեղափոխության օրերին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից որոշ ժամանակ առաջ Ազգային ժողով միջնորդություն էր ներկայացրել այն ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝ նախկին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ որոշել են դիմել Արթուր Դավթյանին՝ որպեսզի նա միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան