mamulinfo  Համացանց  1180

Հայաստանն ազատագրվում է օլիգարխիայից․ սա Ռուսաստանի «մահն» է․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:30 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
                                  Հայաստանն ազատագրվում է օլիգարխիայից․ սա Ռուսաստանի «մահն» է․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Պարո՛ն Շիրինյան, խորհրդարանն այսօր կողմ քվեարկությամբ Գագիկ Ծառուկյանին զրկեց անձեռնմխելիությունից, կողմ քվեարկեց նաև Ծառուկյանին ազատությունից զրկելու՝ Դատախազության միջնորդագրին։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ պրոցեսի հետ գործ ունենք։

– Նոր տերմին օգտագործեմ, որը կբնութագրի Հայաստանի իրական պատկերը․ օլիգարխատը փլուզվում է։ Սա կազմաքանդման հերթական փուլն է, և դա կարևորագույն բաստիոնն է՝ բնագիծը։ Գողապետությունը մահացու հարված ստացավ, մնաց գլխավոր կազմակերպիչը, որպեսզի պատասխանատվության ենթարկվի։ Այստեղ մնաց հեղափոխության գլխավոր խնդիրը լուծելը, այսինքն՝ «Մերժիր Սերժին», այսինքն՝ կազմաքանդիր իրեն և իր կլանը։ Ասում են՝ ինչո՞ւ, օրինակ, Հովիկ Աբրահամյանը չէ, բոլորի դեմ էլ հասնում են քրեական գործեր, բոլորն էլ պետականության հիմքերը քանդում են, չեն ստեղծել։ Բայց սա խորհրդարանական խմբակցություն է, մի ուժ է, սպայկա, որը Քոչարյանի ժամանակից գալիս է և իր յուրահատուկ դերակատարությամբ այլասերել է քաղաքական դաշտը։ ԲՀԿ-ն այլևս ոտքի չի կանգնելու։ Որոշ ժամանակ կգնա, Աստված տա, որ ինքը արդարանա, բայց դե մենք «հարիֆների» աշխարհում չենք ապրում։ Սա աստիճանաբար կմարի։ Այսպիսով, Հայաստանում իսկական պառլամենտական, կուսակցական համակարգի սկիզբ է դրվում։

– Դուք ասում եք՝ ԲՀԿ-ն ոտքի չի կանգնի, բայց Գագիկ Ծառուկյանն ասում է՝ այս գործողություններով հերոսացնում են իրեն, երկար չի տևի, երկու-երեք ամսից ամեն ինչ կավարտվի, միգուցե՝ ժողովուրդը կամ իրեն սատարողները ոտքի կկանգնեն։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով։

– Դա Հայաստանի ողբերգությունը կլինի, որովհետև անցյալը բոլոր իր բաղադրիչներով չի վերադառնալու։ Հիմա՝ երկրորդ, այսօր ինչքան ժողովուրդ դուրս էր եկել ու շրջապատել Ազգային ժողովը, այնքան էլ դուրս կգա, դրանք նրա աշխատակիցներն են, ոչ կամավոր։ Հիմա արդեն քաղաքական կուրսը ճշգրտված, Հայաստանը պիտի գնա դեպի վերածնունդ։

– Երբ սկսվեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործերը, իշխանությանը հարց էին տալիս՝ ինչո՞ւ եք միայն ԲՀԿ-ին հիշել, իսկ ՀՀԿ-ն չի՞ կեղծել ընտրությունները։ Այդ մասին նաև Էդմոն Մարուքյանն այսօր հարց բարձրացրեց։ Այս հարցը բարձրացնելը օբյեկտիվ չէ՞։

– Ճիշտ է, դասական խոսքը էկրանից չի ասվում, պատասխանը մեկ է՝ «Լավ եմ արել, քաղաքականությունը վարողը ես եմ, ուրեմն ես գիտեմ՝ ում, որտեղ և երբ հարված կհասցնեմ»։ Ինչո՞ւ ԲՀԿ-ն․ օտար հովանավորություն որոնող «Հնգյակը», երբ հավաքվել է ՀՅԴ-ի Գերագույն մարմնում՝ Վանեցյանի գլխավորությամբ, կարող եմ ասել՝ ԿԳԲ-ի ազդեցությամբ մի քայլ արեց։ Ահա այստեղ էլ «ինչու»-ի պատասխանը։ Բացի այդ՝ սա խորհրդարանում ահռելի ուժ ունի, բայց պարզվեց՝ այդ ահռելի ուժն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Իրենց անհանգստացնողը վարչապետի տաղանդի և քաղաքական հոտառության ձևն է, չհասկացան՝ ինչ է լինում և չկարողացան այստեղ կազմակերպել։

– Գագիկ Ծառուկյանը տնօրինում է հազարավոր աշխատատեղերով բիզնեսներ։ Ինչ եք կարծում՝ կփորձե՞ն այդ մարդկանց օգտագործելով՝ անկայունություն, քաղաքական ցնցումներ առաջ բերել և իշխանության նկատմամբ ճնշում գործադրել, որ նա էլ իր հերթին միջամտի իրավական պրոցեսներին և, ի վերջո, հասնեն Ծառուկյանի դեմ քրեական գործերի կասեցմանը։

– Ես կարծում եմ, որ անկայունության շրջանն անցավ։ Մենք գնում են դեպի կայունություն, նոր վերադասավորումներ։

– Դուք ԿԳԲ-ի անունը շոշափեցիք, իշխանության դեմ հայտնի հինգ ուժերի միավորման և նրանց սկսած գործընթացում ռուսական հետք տեսնո՞ւմ եք։

– Եթե մարդը կույր է, տգետ կամ ապուշ է, կարող է չհասկանալ՝ ԿԳԲ-ի գեներալը մեջն է, բայց հետք չկա՞։ Ժամանակին Աշոտ Մանուչարյանը որոշ ժամանակ ԿԳԲ-ի շեֆ նշանակվեց, և ասում էր՝ ես ԿԳԲ-ի հետ կապ չունեմ։ Ես էլ քաղաքագիտության գրքերի հետ կապ չունեմ։ Հավատացի՞ք։ Աբսուրդ է սա։ Ես զարմանում եմ՝ Դաշնակցությունն ի՞նչ գործ ունի այստեղ, մնացածը նորմալ է։ Մեր Ազգային անվտանգության ծառայությունը դրանցով պիտի զբաղվի։ Եթե Վանեցյանը պաշտոնապես դուրս գար կառույցից, և եթե մերոնք ուսադիրները պոկած լինեին, այդ ժամանակ հարցերը կլուծվեին, սրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք է պետք։ Ոչ մեկս չգիտենք՝ այդ կառույցը մարդկանց պորտալարը պահե՞լ է, թե՞ չէ։

– Բայց Ռուսաստանն ի՞նչ ունի այս իշխանության դեմ, որ նման ուժեր գեներացնի նրա դեմ։

– Ռուսաստանն այս իշխանության հետ ոչինչ չունի, դեմ էլ չունի։ Ռուսաստանը արգահատանքով է վերաբերվում անկախության քաղաքական ուղի վերցրած Հայաստանին, և Ռուսաստանը երբեք բարեկամ չի եղել, ինչպես դասագրքերում կա։ Նա Կովկաս մտել է՝ հայ ժողովրդի գլխին թուրք-թաթարական խաներ-բեկերի դնելով։ Թշնամաբար են տրամադրված պետականության նկատմամբ։ Սա ապացուցում է մեր հեղափոխության անաղարտությունը և հեղափոխության ազգային ու ժողովրդավարական լինելը։ Երկրորդը կա՝ Հայաստանն ազատագրվում է օլիգարխիայից, սա Ռուսաստանի մահն է։ Ռուսաստանն առաջին անգամ «Հինգերորդ շարասյունը» Հայաստանում գործադրել է 20 թվականի աշնանը՝ հայ բոլշևիկների ձեռքով քայքայել ազգային բանակը, որպեսզի Հայաստանը հանձնվի Թուրքիային։

– Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերի հարուցումը որոշ շրջանակներ քաղաքական հետապնդում են որակում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Քաղաքական ի՞նչ կա։ Մեծ քաղաքականության հաշիվ կա՝ Հայաստանն անկախանում է, բայց Հայաստանը օլիգարխիայով չի կարող պետություն դառնալ, հետևապես՝ օլիգարխատը պիտի կազմալուծվի։ Բայց այս պարագայում նրան ներկայացված մեղադրանքները ոչ մի քաղաքական բան չունեն։ Ինձ ցույց տվեք այլ ժողովրդավար երկրներում հարստացման այդպիսի տեմպ ու չափ՝ Ամերիկայում, Ավստրիայում։ Որպեսզի մենք չունենանք օլիգարխատ, իշխանությունն այս ամենը պետք է ուղղորդի իրավական ճշգրիտ գործընթացի ճանապարհով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան