mamulinfo  Համացանց  344

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

16:30 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
                                  Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր: Գլխավոր դատախազության ներկայացրած համապատասխան միջնորդությունը ստացավ պատգամավորների 87 կողմ ձայները։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։

«Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց»,- մասնավորապես ասված է Գլխավոր դատախազության միջնորդության հիմնավորման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։