mamulinfo  Համացանց  513

Հայտնի է, թե ինչու է ԱԱԾ֊ն մտել Ծառուկյանի առանձնատուն

10:00 կիրակի, 14 հունիսի, 2020 թ.
                                  Հայտնի է, թե ինչու է ԱԱԾ֊ն մտել Ծառուկյանի առանձնատուն

ԱԱԾ-ն վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Կատարվում է խուզարկություն։

Քիչ առաջ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ըստ իրենց տեղեկությունների, պատճառը 2017 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունիի ԲՀԿ-կական թեկնածուներից մեկի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։

Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նաև նշեց, որ այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ԲՀԿ-ական տարբեր կուսակցականների տանը։ Պատգամավորը, ինչպես նաև Ծառուկյանի առանձնատանը հավաքված նրա գործընկերները սա որակում են քաղաքական հետապնդում՝ կապված Ծառուկյանի քննադատության հետ։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Նարեկ Կիրակոսյան